ԱՄՆ-ում մանուկ հասակում առևանգված կինը գտնվել է 18 տարի անց
SocietyԱՄՆ-ում գտնվել է 1998 թվականին Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում հիվանդանոցից առևանգված երեխան: Այս մասին հաղորդում է Reuters-ը`հղում անելով Ֆլորիդայի իշխանություններին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 18 տարեկան Կամիյա Մոբլին գտնվել է ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Ուոլթերբորո քաղաքում. նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ թեստի միջոցով: Աղջկա առողջական վիճակը գնահատվում է բարվոք:
Կայքի հաղորդմամբ`իշխանությունները ձերբակալել են 51-ամյա Գլորիա Ուիլիամսին, որը կասկածվում է առևանգման մեջ:
Նշվում է, որ նորածինը առևանգվել է, երբ ծննդատանը դայակ ձևացող կինը դուրս է հանել նրան իր մոր սենյակից:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով`աղջկա կենսաբանական մայրը «շատ է ուրախացել», երբ իմացել է դստերը գտնելու մասին: Այժմ աղջիկը պետք է որոշի ապագա շփման վերաբերյալ հարցերը: