Գիշերը Կոմիտասի պողոտայում խոշոր վթարից մի քանի ժամ անց վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է (ֆոտո)
SocietyԵրեւանում, այսօր՝ հունվարի 14-ի գիշերը ժամը 02.30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած խոշոր վթարից մի քանի ժամ անց վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է:
Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 14-ին` ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են 3 ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում բախվել են Toyota Altezza մակնիշի 73 GG 377 պ/հ (վարորդ 25-ամյա Գեւորգ Պ.), Opel Vectra մակնիշի 34 PO 473 պ/հ (վարորդ 46-ամյա Կարեն Կ.) եւ Daewoo Nexia մակնիշի 30 US 593 պ/հ (վարորդ 33-ամյա Լեւոն Հ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Գեւորգ Պ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Գեւորգ Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կարեն Կ.-ն հոսպիտալացվել է «Սբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 05։30-ի սահմաններում Գեւորգ Պապոյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է։