Քաղաքացին զենք և զինամթերք է հանձնել ոստիկանությանը
SocietyՈստիկանության Շենգավիթի բաժին հունվարի 13-ին ներկայացել է 1960 թվականին ծնված Գրիգոր Ա.-ն և հանձնել կարճեցված փողով, մեկփողանի որսորդական հրացան, 1 նռնակ՝ պայթուցիչով, և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 102 փամփուշտ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել են դատաձգաբանական և պայթունատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: