Մեսսին կրկնեց Ռաուլի արդյունքը
SportԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի` «Լաս Պալմասի» դեմ խաղում դարձել էր գոլի հեղինակ, գրավել է 35-րդ ակումբի դարպասը Լա լիգայում:
Այս ցուցանիշով Մեսսին հավասարվել է Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ռաուլին:
Այսպիսով, Մեսսին Լա լիգայում գրավել է բոլոր թիմերի դարպասը, որոնց դեմ խաղացել է: