Yerevan, 29.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հենրիխ Մխիթարյան. խաղալ ամբողջ սրտով

Sport

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Daily Mail-ին տված լայնածավալ հարցազրույցում խոսել է «կարմիր սատանաների» կազմում իր նորամուտի, անհաջողությունների և վերելքի մասին:

««Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում վատ ելույթ ունեցա: Ես պետք է հասկանամ, թե որտեղ եմ սխալվել և ինչպես պետք է վարվեմ դրանից հետո: Այդ ընթացքում շատ եմ խոսել Մոուրինյուի հետ և դա ինձ վստահություն է ներշնչել: Խոսել եմ նաև գործակալիս՝ Մինո Ռայոլայի հետ, սակայն մեր միջև հարաբերությունն ավելի ընկերական է, քան գործնական: Նա ինձ ասում էր, որ ես կյանքի փորձ եմ ստանում, ուրիշ ոչինչ: Ես նրան պատասխանում էի, որ երկար ճանապարհ եմ անցել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար և վստահ եմ, որ կարող եմ խաղալ այստեղ»:

 

 

Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու ընթացքում վնասվածք ստացած Մխիթարյանը ցավ էր զգում վազելու ընթացքում, սակայն նա այդ մասին չի տեղեկացրել Մոուրինյուին

 

«Ոգևորված էի այն մտքից, որ հանդես եմ գալու «Մանչեսթեր Յունայթեդում» և չէի կարողանում Մոուրինյուին ասել ոտքիս ցավի մասին: Եթե քեզ այսպիսի վստահություն է տրվում, ապա պետք է չհիասթափեցնես և դուրս գաս խաղադաշտ: Չնայած հաջորդ անգամ կփորձեմ ավելի զգույշ լինել և ասել, որ չարժե ռիսկի դիմել: Ամեն դեպքում, անչափ դժվար է հրաժարվել այդպիսի հնարավորությունից: Առաջին անգամ, երբ «Օլդ Թրաֆորդում» ես դուրս եկա փոխարինման, փշաքաղվեցի: Ես այլևս երեխա չեմ, սակայն երբ տեսնում ես 75 հազար երկրպագուների, ովքեր աջակցում են «Մանչեսթեր Յունայթեդին», դառնում ես էլ ավելի պատասխանատու: Միաժամանակ այդ ընթացքում քեզ պատում է երջանկությունը»:

 

 

Խնդիրներով հարուստ աշունն ավարտվեց Մխիթարյանի համար «Ֆեյենորդի» (4:0) հետ խաղում, որտեղ երկրպագուները նրան ծափահարում էին ոտընկայս

 

«Այդ հանդիպումն ամեն ինչ փոխեց: Ես լիովին հանգիստ էի: Գիտակցում էի, որ պետք է խաղադաշտ դուրս գալ և ցույց տալ փայլուն խաղ»:

 

 

Կլոպի և Մոուրինյուի տարբերությունը

 

Մոուրինյուն նույնպես ընկերասեր է, սակայն ավելի խիստ է, քան Կլոպը: Հնարավոր է՝ նա չի գրկախառնվում ֆուտբոլիստների հետ, ինչպես Յուրգենը, սակայն դու չես կարող չզգալ նրա աջակցությունն ու վստահությունը»:

 

(Մխիթարյանը Կլոպի մասին)

 

 

Ֆուտբոլում չի կարելի լինել եսասեր

 

««Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու համար տեխնիկապես հարուստ ֆուտբոլիստ լինելուց բացի պետք է ակումբի հետ լինես սրտով: Դու այստեղ ես գտնվում ոչ թե քո, այլ ակումբի վեհությունը ցույց տալու համար: Պարզապես պետք է խաղադաշտ դուրս գալ նվիրված, միայն այդ դեպքում երկրպագուները կսիրեն քեզ: Հակառակ դեպքում բոլորը կզգան, որ դու խաղում ես միայն քո, այլ ոչ թե ակումբի համար»:

 

 

«Կարիճ» գոլի մասին

 

«Ինձ համար կարևոր չէ՝ կլինի այդ գոլը մրցաշրջանի լավագույնը, թե ոչ: Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար: Ես նույնիսկ չէի ծրագրել այդպիսի գոլ խփել: Տեսա, որ գնդակն ընթանում է իմ մեջքի հետևով: Որոշումն ընդունվել է վայրկյանների ընթացքում: Չեմ պատրաստվում գոլս համեմատել Ժիրուի խփած գոլի հետ: Դրանք խփվել են տարբեր խաղերում և տարբեր իրավիճակներից: Երկու գոլերն էլ անչափ էֆեկտիվ էին: Նմանատիպ դրվագներն են գեղեցկացնում Պրեմիեր լիգան»:

 

«Լիվերպուլի» հետ խաղի մասին

 

Դա կլինի պայքար վեց միավորի համար: Ոչ ոք չի ցանկանում պարտվել: Ես պետք է ապացուցեմ, որ կարող եմ մեծ օգուտ տալ թիմին»:

 

Daily Mail-ը պատմում է Հայաստանի մասին

 

Հայաստանն 96-րդ երկիրն է, որի ներկայացուցիչը գոլ է խփում ԱՊԼ-ում

 

 

«Նրա հայրենիքը սահմանակից է Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին և Իրանին: Հայաստանն անկախ հանրապետություն է դարձել 1991 թվականին: Այն հնագույն երկրներից մեկն է, որի տարածքում էր Արարատ լեռը: Հենց այդ լեռան վրա է հանգրվանել Նոյան տապանը»:

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M