Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
SocietyՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 14:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: