ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կիրականացնի
International newsԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանին: Մոնիթորինգը տեղի կունենա Ղազախի ուղղությամբ:
Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Սիմոն Թիլլերը:
Հակառակ կողմից մոնիթորինգը կիրկանացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Պետեր Սվեդբերգը: