Կավանի. Ցանկանում եմ մնալ Փարիզում
SportՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է, որ իր համար հաճելի է խաղալ փարիզյան թիմում:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 18 հանդիպում, դառնալով 18 գոլի հեղինակ:
Ուրուգվայցի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը:
«Ես լավ վիճակագրություն ունեմ, բայց դա ամենակարևորը չէ: Ինձ համար առավել կարևոր է ՊՍԺ-ի չեմպիոնությունը: Ցանկանում եմ մնալ Փարիզում:
Ինձ դուր է գալիս այստեղ խաղալը, սիրում եմ այս քաղաքը: Ես հանդիպել եմ ակումբի նախագահի հետ, հուսով եմ, որ կլուծենք այդ հարցը», - նշել է Կավանին: