Ամերիկուհին մահացել է հազվադեպ հանդիպող վարակից
SocietyԱՄՆ-ում կինը մահացել է վարակից, որը դիմակայում է երկրի տարածքում հասանելի հակաբիոտիկների 26 տեսակներին: Այս մասին հայտնում է Agence France Presse գործակալությունը` վկայակոչելով առողջապահության ոլորտի պաշտոնյաներին:
Գործակալության տվյալներով` Նևադա նահանգի բնակչուհին մահացել է 2016-ի սեպտեմբերին` 70 տարեկան հասակում: Նրա մահվան պատճառը շոկն է, որը հազվադեպ հանդիպող բակտերիայի հետևանքով է առաջացել:
Ինչպես նշվում է, մահից առաջ կինը հանգստանալիս է եղել Հնդկաստանում, որտեղ կոտրել է ոտքն ու նախնական բուժում է անցել: Մասնագետները նրա հյուսվածքների նմուշում հայտնաբերել են հազվադեպ Klebsiella pneumoniae բակտերիան, որը սովորաբար ծանր հիվանդությունների չի հանգեցնում, սակայն այս տվյալ դեպքում բակտերիայի նոր տեսակը կնոջ մահվան պատճառ է դարձել: