«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլ»-ի հետ
SportՖուտբոլի Անգլիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալել էր «Լիվերպուլ»-ին (1:1):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրի կենտրոնական խաղերից մեկում հանդիպման հաշիվը բացվեց 11 մետրանոց հարվածով: Պոգբան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց և նշանակված 11 մետրանոցն «Լիվերպուլ»-ի կազմում 27-րդ րոպեին անվրեպ իրացրեց Միլները: Պատասխան գնդակը «կարմիր սատանաները» խփեցին 84-րդ րոպեին: Գլն իր ակտիվում գրանցեց Զլատան Իբրահիմովիչը` խփելով իր 14-րդ գոլի Պրեմիեր լիգայում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմու էր, կարող էր աչքի ընկնել: Նա մասնակցեց ամբողջ խաղին:
Այս ոչ-ոքիից հետո Ժոզե Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի 40 միավոր և նորից 6-րդ տեղում է: