Իրաքցի հատուկ ջոկատայինները դուրս են մղել ԻՊ-ի գրոհայիններին Մոսուլի համալսարանից
SportԻրաքի հատուկ ջոկատայինները կիրակի ներխուժել են Մոսուլի համալսարանի շենք` տարածաշրջանում վերահսկողություն հաստատելու ֆոնին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին գրոհայիններին այնտեղից դուրս մղելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ռազմական աղբյուրը, իրաքյան զորքերը ևս մեկ տարածք են գրավել Տիգրիս գետի արևելյան ափին, որտեղ տեղակայված էր ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը Իրաքում:
Հակաահաբեկչական ծառայության ջոկատայինները շաբաթ ստիպել են ջիհադականներին նահանջել դեպի համալսարանական կառույցներ` մեծ առաջընթաց գրանցելով Մոսուլի արևելյան տարածաշրջանի գրավման գործողություններում: