Յուրգեն Կլոպ. Վաղը գոհ կլինեմ նաեւ արդյունքից, իսկ առայժմ գոհ եմ միայն խաղից
Sport«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ ոքի խաղալուց հետո հայտարարել է, որ իր ղեկավարած թիմը կարող էր հաղթանակ տանել:
«Խաղից առաջ շատերը մտածում էին, որ մենք կպարտվենք, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» հզոր ընթացք է հավաքել: Հաշվի առնելով մեր բոլոր խնդիրները՝ հաճելի է գիտակցել, որ թիմը ցուցադրեց լավ ֆուտբոլ: Ավելի համարձակ պետք է գործեինք: Մենք ստեղծում էինք տարածություն եւ գոլ խփեցինք: Վերջնամասում «Մանչեսթեր Յունայթեդը» գնդակ էր ուղարկում միայն Իբրահիմովիչի եւ Ֆելաինիի ուղղությամբ: Այդպիսի լարվածությամբ 90 րոպե խաղալը շատ ծանր է: Հույս ունեի, որ մեզ կժպտա հաջողություն եւ կպահպանենք հաղթական հաշիվը, բայց ափսոս՝ չստացվեց: Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ լավ է: Վաղը գոհ կլինեմ նաեւ արդյունքից, իսկ առայժմ գոհ եմ միայն խաղից: Մենք կարող էինք հաղթել: Այդ պատճառով 100 տոկոս ուրախ չեմ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն:
1:1 հաշվով ոչ ոքիից հետո «Լիվերպուլը» 45 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմը»: «Մանչեսթեր Յունայթեդը» 40 միավորով 6-րդն է: Առաջատար «Չելսին» ունի 52 միավոր:
Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1:1
Զլատան Իբրահիմովիչ, 84 - Ջեյմս Միլներ, 27