Եղիսաբեթ Բ-ն հիվանդությունից հետո երկրորդ անգամ է հայտնվել հանրության առջեւ
SocietyՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մասնակցել Է իր հանգուցյալ քրոջ՝ Մարգարետի նախկին ամուսնուն՝ լորդ Սնոուդոնին, նվիրված հիշատակման եկեղեցական արարողությանը, որը կայացել Է միապետի Սենդրինհեմ նստավայրից ոչ հեռու Ֆլիթչեմ գյուղի Սուրբ Մարիամ Մագթաղինաթու եկեղեցում: Դա Նորին Մեծության երկրորդ հայտնվելն Էր հանրության առջեւ ծանր մրսածությունից հետո, որը նրան խանգարել Էր մասնակցել Սուրբծննդյան եւ ամանորյա ավանդական արարողություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չնայած խոնավ եղանակին, թագուհին հատուկ եկել Էր հարգելու իր փեսայի հիշատակը, որը մահացել Է երկու օր առաջ 86 տարեկան հասակում: Միապետին ուղեկցում Էին նրա 95-ամյա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը եւ լորդ Սնոուդոնի որդին՝ Դեւիդ Արմսթրոնգ Ջոնսը: Եղիսաբեթը հանրությանն Էր ներկայացել բաց մանուշակագույն վերարկուով եւ նույն գույնի գլխարկով: Նա լավ տեսք ուներ եւ հովանոցը վստահորեն պահում Էր ձեռքին, ինչը վկայում Էր առողջական լավ վիճակի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
