Մելբուռնում մեկնարկել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը
SportԱվստրալական Մելբուռն քաղաքում մեկնարկել է «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին փուլում աշխարհի առաջին ռակետ բրիտանացի Էնդի Մարեյը 7:5, 7:6, 6:2 հաշվով գերազանցել է ուկրաինացի Իլյա Մարչենկոյին:
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը պայքարը սկսի հունվարի 17-ին` ուժերը չափելով իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյի հետ:
Շվեյցարացի Ստանիսլավ Վավրինկան առաջին մրցափուլում խաղալու է սլովակ Մարտին Կլիզմանի հետ:
«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է կոշտ կորտերի վրա Մելբուռն Պարկում 1988 թվականից։
Բաց առաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է: Կանանց մենախաղում լավագույնը Անժելիկա Քերբերինն էր:
«Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: