Ինչ դժվարությունների միջով է անցել Էրիկը՝ «Տիեզերք» տեսահոլովակը նկարելիս, և ում է այն նվիրված
LifestyleLife.tert.am-ը գրում է.
«Երբ իմ հոգին սիրահարվեց՝ ես հասկացա, որ ինձ համար կա մի աշխարհ... Ու մի տիեզերք....». ահա այս խոսքերով է սկսում Էրիկի «Տիեզերք» տեսահոլովակի անոնսը: Ինչպես արդեն հասկացանք երգը սիրո մասին է: Երգիչն այն կներկայացնի սիրո տոներին ընդառաջ: Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Էրիկը՝ բացելով մի քանի փակագծեր:
Երգի երաժշտության հեղինակը հենց ինքն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը:
«Տեսահոլովակը վաղուց է, ինչ պատրաստ է: Պարզապես ուզում ենք այն ներկայացնել ճիշտ ժամանակին: Նկարահանումներն անցկացրել ենք Հայաստանի տարբեր վայրերում: Երկու օր ձների մեջ լինելուց հետո՝ հիանալի արդյունք են ստացել Միակ բարդությունն այն էր, որ առավոտից մինչեւ երեկո պետք է ձյան մեջ լինեի: Բայց ամեն ինչի մասին մոռանում ես, երբ արդյունքը գոհացնում է: Կարծում եմ, լավ աշխատանք ներկայացնելու համար պետք է ջանքեր գործադրել»,- ասաց Էրիկը:
Շարունակությունը` այստեղ: