Երևան-Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
SocietyՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 19:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Երևան-Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: