Հայ երիտասարդները պահանջել են ազատ արձակել բլոգեր Լապշինին. բողոքի ցույց ՀՀ- ում Բելառուսի դեսպանատան առջև
SocietyՀայաստանում Բելառուսի դեսպանատան առջև հունվարի 16-ին բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն ճանապարհորդ-բլոգեր Ալեքսանդր Լապշինի:
Ցույցին մասնակից մի քանի տասնյակ երիտասարդները հիմնականում ներկայացնում էին ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունը: Երիտասարդները հանդիպում էին պահանջում Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարյուկ ի հետ` վերջինիս խնդրի վերաբերյալ նամակ հանձնելու նպատակով: Դեսպանը, սակայն, երիտասարդներին չմոտեցավ, իսկ դեսպանության աշխատակիցը կոչ արեց նամակը նետել փոստարկղը:
122 երկիր այցելած լրագրողն Ադրբեջանի սև ցուցակում էր հայտնվել Արցախ այցից հետո: Մոտ մեկ ամիս առաջ Լապշինը ձերբակալվել էր Մինսկում` Բաքվի պահանջով
Ալեքսանդր Լապշինն ունի Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն: Նա 2011թ-ից ներառված է Ադրբեջանի սև ցուցակում` Արցախ այցելելու և այդ այցերի վերաբերյալ համացանցում գրառումներ կատարելու պատճառով:
Նյու Յորքում գործող լրագրողների պաշտպանության կոմիտեն Բելառուսի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել: Բելառուսի գլխավոր դատախազությունը, սակայն, քննարկում է Լապշինին Ադրբեջան արտահանձնելու հարցը: Արցախ այցելությունների համար Բաքվի սև ցուցակում արդեն 180 լրագրող կա: Պաշտոնական Երևանը նույնպես զբաղվում է Լապշինի հարցով: