Այս կրեմը կերիտասարդացնի 5 տարով
LifestyleԾերությունից հնարավոր չէ փաղչել, սակայն կարող ենք որոշակիորեն կանխել ծերության հետ եկող արտաքին տեսքի փոփոխությունները։
Տարիքի մեծացման առաջին նշանները կնճիռներն են, որոնք առաջին հերթին նկատելի են դառնում աչքերի հատվածում։ Բոլորի մոտ է այն առաջանում ու բոլորն են այն ատում։
Աչքերի համար նախատեսված այս բնական կրեմը հնարավորություն է տալիս կանխել ու անգամ մեղմել արդեն իսկ առաջացած կնճիռները։
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 թեյի գդալ կոկոսի յուղ
• 2 պարկուճ վիտամին E
• 2 կաթիլ ուրցի յուղ։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել տարայի մեջ ու լավ խառնել, ապա այն տեղափոխել համապատասխան ապակե տարայի մեջ։ Պատրաստի կրեմը պահել սառնարանում։
Այս կրեմը քսել աչքերի շուրջ քնելուց 2 ժամ առաջ՝ կատարելով նուրբ մերսումներ։ Քնելուց առաջ ավելորդ զանգվածը մաքրել նուրբ անձեռոցիկով։