«Ու՞ր է Քենդալ Ջեների մյուս ոտքը». Երկրպագուները ակտիվ քննարկում են Քենդալի, Քայլիի եւ Հեյլի Բոլդուինի լուսանկարը
LifestyleՕրեր առաջ կայացավ կինոաշխարհի հեղինակավոր «Ոսկե գլոբուս 2017» 74-րդ մրցանակաբաշխության արարողությունը, որից հետո հոլիվուդյան աստղերը մասնակցել են տարբեր երեկույթների: NBCUniversal ալիքի՝ Beverly Hilton Hotel-ում կազմակերպված երեկոյին փայլել են Քենդալ եւ Քայլի Ջեներները, որոնք ներկայացել են շքեղ տեսքով:

19-ամյա Քայլին Labourjoisie-ից զգեստով էր, իսկ Քենդալը՝ Paule Ka-ից մոտ 1300 դոլար արժողությամբ զգեստով։

Սակայն արդեն մի քանի օր է օգտատերերի ակտիվ քննարկման թեման է դարձել ոչ թե աղջիկների հագուստները, այլ լուսանկարը հայտնի մոդել Հեյլի Բոլդուինի հետ։

Լուսանկարում աղջիկների ոտքերի թիվը մեկով պակաս է, ինչը երկրապագուների մոտ հարց է առաջացել՝ «Ու՞ր է Քենդալի մյուս ոտքը»։
Եվ մինչ ոմանք փորձում էին գտնել այս «գլուխկոտրուկի» պատասխանը, մյուսները նշում էին, որ ոտքը «քողարկված է» զգեստի տակ։

Փաստորեն, Ջեներ քույրերը շատ սիրված են, որ երկրապագուները այդքան անհանգստանում են նրանց համար։

Աղբյուրը՝ Daily Mail