VICTORIA՚S SECRET-ի հայտնի մոդելի միլիոնանոց նվերը հայ պապիկին (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Victoria՚s Secret ի հայտնի մոդել Քսենյա Դելին 1մլն ռուբլի է հատկացրել Կրասնոդարում բնակվող հայ անտուն Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու նպատակով: ՌԻԱ Նովոստի-ն գրում է, որ մի խումբ ակտիվիստներ գումար էին հավաքում Միշա անունով պապիկի համար տուն գնելու նպատակով:
Այդ ընթացքում նրանք կարողացել են 1,765,լն ռուբլի հավաքել: 68-ամյա Միխայիլ Գարիյանը Կուբան էր գաղթել 1989 թվականին Բաքվից: Նա քաղաքում հայտնի է «դյադյա Միշա» անվամբ:
Քաղաքում շատերը գիտեն, որ նա հաճախ է այցելում բասկետբոլային, ֆուտբոլային եւ վոլեյբոլային խաղերի, որտեղ էլ երկրպագում է կուբանցի մարզիկներին։
