Հոկտեմբերի 14-ին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը մասնակցել են «Յուքոմ» ընկերության գրասենյակի հանդիսավոր բացմանն Արմավիր քաղաքում:
Նորաբաց գրասենյակը համալրված է նորագույն սարքավորումներով, իսկ աշխատակազմը բաղկացած է բացառապես Արմավիր քաղաքի բնակիչներից:
Մեր տեղեկություններով՝ բացման արարողության ժամանակ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հայտարարել է, որ քաղաքապետարանն իր վրա է վերցնում քաղաքի 200 անապահով ընտանիքների համար «Յուքոմ»-ի ծառայությունների միացման գումարի 50 տոկոսը: Ի պատասխան՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ ընկերությունը իր վրա է վերցնում այդ գումարի մյուս 50 տոկոսը:
Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել «Յուքոմ» ընկերությունից: Ընկերության գովազդի բաժնի ղեկավար Վահե Ղազարյանը ORER.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:
Կարծում ենք՝ հետաքրքիր անակնկալ է այն արմավիրցիների համար, ովքեր կստանան «Յուքոմ» ընկերության միացման փաթեթը բոլորովին անվճար::