Արշակ Կորյանը՝ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ
SportՖուտբոլի Հոլանդիայի երիտասարդական առաջնության հերթական տուրում «Վիտեսը» հյուրընկալվելիս 5:1 հաշվով պարտության է մատնել «Տվենտեին»:
«Վիտեսի» կազմում գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Արշակ Կորյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում, բայց հետագայում ընդգրկվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում: