Դոլարը հատեց 486 դրամի սահմանը. Թանկացել են նաեւ եվրոն ու ռուբլին
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 17-ին, կազմել է 486.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.40 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.10 դրամ (աճել է 4.61 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 591.66 դրամ (աճել է 5.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.21 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 262.99 դրամ, ոսկի՝ 18,809.57 դրամ, պլատին՝ 15,385.38 դրամ։