«Ты — супер!» նախագծին կարող են մասնակցել ՀՀ-ի մանկատների, ինտերնատների սաներն ու որդեգրված երեխաները
SocietyՀունվարի 16-ին հրավիրված ասուլիսի ժամանակ խոսվեց կարեւոր ու հետաքրքիր մի նախաձեռնության մասին: Պարզվում է՝ ռուսական НТВ հեռուստալիքը սկսում է նոր երաժշտական նախագիծ՝ «Ты-супер», որին կարող են մասնակցել ԱՊՀ եւ Բալթյան երկրների մանկատների, ինտերնատների սաներն ու որդեգրված երեխաները: Հայաստանը կներկայացնեն լսումների փուլն անցած Անգելինա Պապիկյանը եւ Սաբինա Մանվելյանը:
Տեղեկացնենք, որ Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն «Ты — супер!» տաղանդների շոուի միջազգային տեղեկատվական գործընկերոջ կարգավիճակում կաջակցի նախագծի հայաստանցի մասնակիցներին: Տաղանդների շոուի ընթացքում Sputnik-ն իր ռեսուրսներում հնարավորություն կտա ընթերցողներին և ռադիոլսողներին հետևել մրցույթի մասնակիցների հաջողություններին՝ առցանց օրագրերի ձևաչափով և շոուի ուղիղ հեռարձակման միջոցով:
Նախագծի շրջանակում մասնակիցների հետ կաշխատեն պրոֆեսիոնալ մանկավարժներն ու երաժշտական պրոդյուսերը, ամբողջ շոուի ընթացքում երեխաները կկարողանան շարունակել ուսուցումը դպրոցական ծրագրով: «Ты — супер!» մրցույթն իրագործվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: ԱՊՀ և Բալթյան տարածքի երաժշտական տաղանդները կժամանեն 9 երկրից, որոնց թվում են նաև Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղըզստանը և Էստոնիան: Նախագծի հաղորդավարը կլինի Վադիմ Տակմենյովը: