Պուտինը ողջունել է ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցելու Մոլդովայի նախագահի տրամադրվածությունը
EconomicsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամփոփելով Մոլդովայի իր պաշտնակից Իգոր Դոդոնի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, գոհունակություն Է հայտնել, որ Քիշնեւը պլանավորում Է ակտիվացնել մասնակցությունն ԱՊՀ-ին:
Նա նաեւ հույս Է հայտնել, որ Մոլդովայի հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի Եվրասիական տնտեսական միության հետ փոխգործակցության շուրջ:
«Մենք բանակցություններում ուշադրություն հատկացրինք եվրասիական տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին: Ռուսաստանը, որպես ԱՊՀ-ի գործող նախագահ, ողջունում Է Համագործակցության կառույցների գործունեությանը Մոլդովայի մասնակցությունն ակտիվացնելու ադ երկրի նախագահ Իգոր Դոդոնի տրամադրվածությունը»,-ասել Է ՌԴ նախագահը լրագրողներին:
Նա նշել Է, որ Դոդոնը հունվարի 17-ին Մոսկվայում հանդիպում Է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
«Մեծապես հուսով եմ, որ այստեղ եւս կկարողանանք հասնել որոշակի պայմանավորվածությունների, որպեսզի բացառենք հնարավոր բոլոր մտահոգությունները տնտեսական ոլորտում եւ ընդլայնենք համագործակցության բազան»,-ասել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: