Մոլդովան ծրագրում է դիտորդի կարգավիճակ ստանալ ԵԱՏՄ-ում
EconomicsՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ամփոփելով ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, հույս Է հայտնել, որ Եվրամիության հետ հանրապետության ասոցացման վերաբերյալ համաձայնագիրը կլուծարվի երկրում կայանալիք հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո:
«Ես չեմ բացառում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո կլինի խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը, որը ես կպաշտպանեմ, եւ այդ համաձայնագիրը կլուծարվի»,-ասել Է նա, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել Է Մոլդովայի նախագահը, իր երկիրը պլանավորում Է դիտորդ դառնալ Եվրասիական տնտեսական միությունում:
«Այսօր առավոտյան ես հանդիպում ունեցա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարության հետ: Այսօր ես հանդես եկա ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակային հուշագիր ստորագրելու նախաձեռնությամբ:
Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկա շաբաթներին կոնսուլտացիաներ կսկսենք, որպեսզի առաջիկա ամիսներին նման հուշագիր ստորագրվի…
Ես խնդրեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ դիտարկել այն բանի հնարավորությունը, որ Մոլդովան դիտորդ դառնա եվրասիական տնտեսական հանձնաժողովում, ԵԱՏՄ-ում»,-ասել Է Դոդոնը: