Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկենք որպես մեծ համալսարան. Լևոն Մկրտչյան

Բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման օրենսդրական նախադրյալների ստեղծման և բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:  Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության ն ախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«Կրթության որակի անկման հիմնական պատճառներից մեկը համալսարանների խիստ կախվածությունն է ուսանողի վարձավճարներից: Ֆինանսավորման գործող մեխանիզմն այսօր հնարավորություն չի տալիս բուհական համակարգի զարգացմանը, ու թեպետ մեր կրթական համակարգը ինտեգրվել է եվրոպական համակարգին, այդուհանդերձ կառավարման տեսանկյունից` մնացել ենք խորհրդային մտածողությամբ: Այսօր մենք պարտավոր ենք ֆինանսավորման քաղաքականությունն այնպես մշակել, որպեսզի այն նպաստի բուհական համակարգի հեռանկարային զարգացմանը»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա դիտարկմ ամբ` բուհերի կառավարման համակարգում առկա լուրջ խնդիրները քննարկելիս է առաջացել անձեռմխելի ֆոնդերի ստեղծման գաղափարը: «Բուհերի կառավարման տեսանկյունից, մեր երկրի փոքր լինելու հանգամանքը պետք է ծառայեցնենք` ի շահ բարձրագույն կրթության համակարգի զարգացման: Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական կլաստեր, ուսանողական տարածք կամ մեծ համալսարան` ապահովելով կառավարման արդյունավետ համակարգ, ֆինանսական քաղաքականություն, որի նպատակն է բուհական համակարգի զարգացումը` ուսանողների ազատ շարժունությամբ, համալսարանների նյութական ռեսուրսների մատչելիությամբ»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը:

Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել  բուհերի անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման և գործառնության միջազգային ու տեղական փորձը, ինչպես նաև կիրարկման համար իրավական հիմքերը և բուհերի հնարավորությունները: Նշվել է, որ անձեռնմխելի ֆոնդը նվիրատուի պահանջով մշտապես պահպանվող դրամագլուխ է, որը հանդիսանում է բուհի սեփականությունը: Այն ձևավորվում և համալրվում է հանգանակության, նվիրատվության, ժառանգության, դրամաշնորհների, ինչպես նաև ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամտի չօգտագործված մասի ֆոնդին փոխանցման արդյունքում: Ֆոնդի ձևավորման նպատակը բուհի կանոնադրական նպատակների իրականացման և կայուն զարգացման ապահովումն է: Ֆոնդի եկամտից ձևավորված տարեկան մասհանումները նպատակ ունեն հոգալ հաստատության կամ դրա առանձին ծրագրի ծախսերը: Մասհանումները կարող են օգտագործվել կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, արվեստի, բնապահպանության ոլորտներում` բուհի կամ ֆոնդի կողմից սահմանված սոցիալական, ֆինանսական, նյութատեխնիկական աջակցության և զարգացման այլ նպատակներով: Մասնավորապես, տեղաբաշխման ուղղություներ կարող են հանդիսանալ` գիտաշխատողների  դրամաշնորհային աջակցություն, գիտական ծրագրերի ֆինանսավորում, անվանական կրթաթոշակների հաստատում, օժտված ուսանողների ուսման նպատակային ֆինանսավորում, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի վարձատրության աջակցություն, հետազոտությունների արդյունավետության բարձրացման համար արդիական սարքավորումների ձեռքբերում, բուհի նյութատեխնիկական զարգացման աջակցություն, բուհի մշակութային ծրագրերի աջակցություն, գրադարանային ֆոնդերի զարգացման աջակցություն և այլն: Ֆոնդի տարեկան մասհանումները պետք է չգերազանցեն ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամուտները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ուսումնասիրության արդյունքների հիման վրա աշխատանքային խումբը կմշակի  բուհերի անձեռնմխելի ֆոնդերի գործառնության սկզբունքները՝ քննարկելով ուղղակի շահառուների (բուհեր, բանկեր) հետ և դրանք կներկայացնի ԿԳ նախարարության քննարկմանը: Նախարարությունն էլ իր հերթին կապահովի անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման անհրաժեշտ օրենսդրական հիմքերի (ներառելով անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը) ներկայացումը ՀՀ կառավարություն:

Նշենք, որ աշխատանքային խումբը պետք է  ուսումնասիրի նաև ուսանողների կրթաթոշակների և ֆինանսական աջակցության մոդելները ու նոր սկզբունքների հնարավոր տարբերակները` ներկայիս ֆինանսավորման մեխանիզմների վերանայմամբ (ուսանողական նպաստ, կրթաթոշակ, ընդունելության մեխանիզմներ) և դրանց վերաբերյալ ԿԳ նախարարություն ներկայացնի առաջարկություններ՝ անհրաժեշտ իրավական հիմքերով:  

 

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank