«Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Դավիթ Թադեւոսյանը, ով վերջին շրջանում նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստասերիալում:
Մեզ հետ զրույցում դերասանը խոսել է անելիքների ու սպասվող երկու գեղարվեստական ֆիլմերի մասին, որոնցից մեկում հանդես կգա ոչ միայն որպես դերասան, այլեւ սցենարի համահեղինակ:
«Հիմա շարունակում եմ նկարահանվել «Առաջնորդները» հեռուստասերիալում, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերից նաեւ որպես ռեժիսոր եմ հանդես գալիս: Ընդամենը 2-3 ամսից շուրջ երկու տարի նկարահանվող այս հեռուստասերիալն իր հանգուցալուծումը կունենա, ու այսօր պետք է վստահ փաստեմ, որ սա հաջողված նախագիծ էր, այն սիրվեց ու մեծ դիտողականություն ունեցավ»,- նշեց Դավիթը:
Հարցին, թե այս հեռուստասերիալի իր հերոսը արդյոք նույն հաջողությունը գրանցեց, ինչ «Հարազատ թշնամի» սերիալում Սպոյի կերպարը, դերասանը նշեց.
«Ինչ խոսք, Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ, իսկ Ժանոյի կերպարը ոչ թե զիջում էր Սպոյին, այլ պարզապես նույն ակտիվությունը չուներ: Ժանոն ավելի պասիվ կերպար է ու անկեղծորեն պետք է նկատեմ, որ նա հաստատ Սպոյի նման մնայուն չի լինի»:
Շարունակությունը` այստեղ: