61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
LifestyleԱյս տարի Քարդաշյան-Ջեններ ընտանիքը կավելանա ևս մեկով։ Օրերս հայտնի դարձավ, որ 61-ամյա Քրիս Ջենները կատարում է վերջնական ձևակերպումները, որպեսզի հնարավորություն ունենա օրինականացնել հարաբերությունները 36-ամյա Քորի Գեմբելի հետ։
Այժմ Քրիսն ու նրա փաստաբանները պատրաստում են ամուսնական պայմանագիրը և երբ Քորին այն ստորագրի, նրանք միանգամից կսկսեն պատրաստվել հարսանիքի, որը, մոտավորապես, պետք է կայանա գարնան սկզբին։ Նշվում է նաև, որ Քրիսը վաղուց այսքան երջանիկ չէր եղել ու վերջապես իրեն զգում է սիրված ու պաշտպանված։
Հիշեցնենք, որ Քորի Գեմբելն իր սիրեցյալին առաջարկություն էր արել նախորդ տարվա սեպտեմբերին, որին Քրիսը սիրով համաձայնել էր։ Զույգը միասին է ավելի քան 2 տարի։
Նշենք, որ այս ամուսնությունը Քրիսի համար կլինի 3-րդը։ Առաջին անգամ նա ամուսնացել է 1978թ․-ին փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ, ումից ունի 4 երեխա՝ Քուրթնին, Քիմը, Քլոեն ու Ռոբը։ Զույգը բաժանվել է 1991թ․-ին։ Այդ նույն տարում էլ Քրիսը պաշտոնական հարաբերություններ է սկսել օիլմպիական չեմպիոն Բրյուս Ջենների հետ, ում հետ ունեն 2 դուստր՝ Քենդալն ու Քայլին։ Նրանց ամուսնությունն ավարտվեց 2015թ․-ին, որից հետո Բրյուսը դիմեց սեռափոխության ու դարձավ Քեյթլին Ջեններ։