Նռան հյութը պաշտպանում է օրգանիզմը սթրեսներից, կանխում ծերացումն ու հիվանդությունները
LifestyleԳիտնականները կատարել են հետազոտություն, որի մասնակիցներն ամեն օր խմել են կես լիտր նռան հյութ՝ 2 շաբաթ շարունակ։ Հետազոտության սկզբում և վերջում մասնագետները չափել են մասնակիցների զարկերակն ու խնդրել են լրացնել հարցաթերթիկ՝ պարզելու նրանց էմոցիոնալ վիճակն ու աշխատանքային տպավորությունները։
Ինչպես ցույց են տվել արդյւնքները, 2 շաբաթ անց գրեթե բոլոր հարցվածներն արտահայտել են ոգևորություն, ոգեշնչում աշխատանքի նկատմամբ, հայտնել են էմոցիոնալ վիճակի լավացման ու զարկերակի դանդաղեցման մասին։
Ավելին, նռան հյութը կանխում է որովայնի շուրջ ճարպային հատվածի առաջացումը։ Նռան հյութ խմած մարդկանց մոտ իջել էր նաև արյան ճնշումը, ինչն արդեն իսկ նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Հետազոտողները հավատացած են, որ նռան հյութը կարող է օգնել նաև քաղցկեղի դեմ պայքարում ու խանխել ծերացման գործընթացը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ։
Հայտնի է նաև, որ նռան հյութն օգտակար է սակավարյունության դեպքում, ինչպես նաև օգնում է ստամոքսի խանգարումների ու այրոցների ժամանակ։