ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրում է բժշկական կենտրոնում բռնաբարության մասին տեղեկության իսկությունը
SocietyԿապանի բժշկական կենտրոնում բռնաբարության դեպքի վերաբերյալ տեղեկատվության իսկությունը պարզվում է. քրեական գործ չի հարուցվել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ, համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Կապանի բժշկական կենտրոնում երիտասարդ աղջիկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժշկի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել: