Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը կպայքարի 10-12 տեղերի համար
SportՄինսկում ավարտվեցին «Զարգացման Գավաթ-2017» խմբային մրցաշարի հանդիպումները B խմբում:
Երրորդ տուրի հանդիպումը Բելգիայի Մ-17 և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև ավարտվեց Բելգիայի Մ-17 թիմի հաղթանակով 3:1 հաշվով: Ինչպես և նախորդ խաղում, մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը:
Հայաստանի Մ-17 հավաքականը զբաղեցրեց վերջին տեղը խմբում և հունվարի 20-ին կմրցի Լատվիայի Մ-17 հավաքականի հետ` 10-12 տեղերի համար պայքարում:
Հանդիպման սկիզբը ժամը 13:00-ին: Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 12. Նարեկ Հովհաննիսյան, 10. Ժիրայր Շաղոյան (20. Մհեր Սուքիասյան, 72), 4. Տիգրան Այունց (6. Ռաֆիկ Միսակյան, 30, 18. Արթուր Միսկիրիջյան, 57), 14. Արսեն Սարգսյան (19. Սուրեն Հարությունյան, 63), 8. Արսեն Եղիազարյան (ա), 7. Մարտին Գրիգորյան (5. Ֆելիքս Խաչատրյան, 72), 17. Արամ Խամոյան, 11. Էրիկ Ավետիսյան, 9. Արմեն Հովհաննիսյան (2. Դանիել Պետոյան, 57), 16. Ա զատ Հարությունյան, 15. Գերման Կուրբաշյան: Պահեստայիններ՝ 3. Կարեն Մուրադյան, 13. Կարեն Հովհաննիսյան: