Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից
SportԹենիսի աշխարհի երկրորդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության հետագա պայքարից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի երկրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը ուզբեկստանցի մարզիկ Դենիս Իստոմինն էր: 4 ժամ 48 րոպե ձգված խաղում սերբ թենիսիստը զիջեց 6:7 (8:10), 7:5, 6:2, 6:7 (5:7) և 4:6 հաշվով:
Ջոկովիչը չկարողացավ պահպանել չեմպիոնական տիտղոսը և դուրս մնաց հետագա պայքարից:
«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունըկայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բացառաջնությունն անցկացվում է կոշտ կորտերիվրա Մելբուռն Պարկում 1988 թվականից։ Բացառաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբՆովակ Ջոկովիչն է: Կանանց մենախաղումլավագույնը Անժելիկա Քերբերինն է: &laq uo;Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին ևկեզրափակվի հունվարի 29-ին: