Ջենիֆեր Լոպեսը Դրեյքի հետ ժամադրության է գնացել
Lifestyle47-ամյա Ջենիֆեր Լոպեսի և 30-ամյա ռեպեր Դրեյքի սիրավեպի մասին լուրերը կարծես թե համապատասխանում են իրականությանը: Մինչ այս խոսում էին, որ նրանք ոչ միայն գործընկերներ են, այլև իրենց հանգիստն են միասին անցկացնում:
Պապարացիներն այս խոսակցությունների կողքից չէին կարող անտարբեր անցնել: Օրերս նրանց հաջողվել է լուսանկարել Ջենիֆեր Լոպեսին, որը շտապելիս է եղել Դրեյքի հետ հանդիպմանը: Աստղերը միասին պետք է ընթրեին Լոս-Անջելեսի ռեստորաններից մեկում: Հանդիպմանը նրանք առանձին-առանձին են եկել, հետո նստել են նույն սեղանի շուրջ:
Իսկ օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Դրեյքը Ջենֆերին թանկարժեք նվեր է մատուցել . 100 000 դոլար արժողությամբ պլատինե վզնոց՝ զարդարված ադամանդներով:


