Ռիաննան զարմուհուն տարել է զբոսանքի (ֆոտո)
LifestyleՉնայած, որ երգչուհի Ռիաննան երեխաներ չունի, նա շատ լավ լեզու է գտնում փոքրիկների հետ և ապագա մայրիկի «դասընթացներ» է անցնում իր սիրելի զարմիկ Մաջեստիի մոտ: Ռիաննան շատ ժամանակ է անցկացնում փոքրիկի հետ և նրան շատ է սիրում:
Երեկ Ռիաննան և Մաջեստին միասին զբոսանքի են դուրս եկել: Աղջիկը տաք ձմեռային բաճկոնով է եղել, որը նրան պաշտպանել է քամուց և մանր անձրևից, իսկ Ռիաննան երկար մուշտակ է հագել, ջինսեր ու հաստ ձմեռային կոշիկներ: Աքսեսուրներից նա միայն մի վզնոց է կրել:



