Ավիացիոն բեռնափոխադրումներ կկազմակերպվեն ֆորսմաժորային իրավիճակներում. նախարար
EconomicsԿառավարությունն ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնելու հարցը շարունակում է քննարկել, սակայն դրանք կկազմակերպի միայն ֆորսմաժորային իրավիճակներում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանք գտնելու մասին հարցին:
«Քննարկում ենք ավիացիոն փոխադրումների հարցը, պարզապես գնային առումով այն ավելի թանկ է տրանսպորտային փոխադրումներից:
Կապված բեռի տեղափոխման վայրի հետ՝ ավիացիոն փոխադրումները թանկ են 8-10 անգամ: Դա կարող է լինել միայն ֆորսմաժորային պայմաններում»,- ասաց նախարարը: