ՊԵԿ-ը համագործակցության է հրավիրում տնտեսվարողներին
EconomicsԱրտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ և պարտաճանաչ մասնակիցներն առաջիկայում մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ կստանան, ինչը նրանց մաքսային ձևակերպումների և հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից օգտվելու հնարավորություն կտա:
ՊԵԿ նախագահի հրամանով արդեն սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները, որոնք ներկայացվել են Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման: Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները ՊԵԿ վերադաս մաքսային մարմին պետք է ներկայացնեն նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԵՏՄ մաքսային օրենսգրքի 41-րդ, 42-րդ հոդվածներով և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով լիազորված տնտեսական օպերատորի համար նախատեսված են պարզեցված ընթացակարգեր, մասնավորապես` ԼՏՕ շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանություն, ապրանքների բացթողում մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը, մաքսային մարմիններին նախնական տեղեկությունների տրամադրում, այդ թվում` ապրանքների բացթողնման հետ կապված մաքսային