Ռուսաստանը կարող է ճանաչել Ուկրաինայի խորհրդարանի ընտրությունները. «Իզվեստիա»
International newsՌուսաստանը պատրաստ է ճանաչել Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունները, որոնք տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Վլադիմիր Ջաբարովի խոսքը:
«Կարծում եմ, որ մենք կճանաչենք այդ ընտրությունները: Ինչ էլ ասեն Ուկրաինայի և Արևմտյան Եվրոպայի տաքագլուխները, մենք չենք կարող Ուկրաինան սայլակին դնել և հեռանալ: Իհարկե, միջխորհրդարանական հարաբերությունները կհարթվեն, քանի որ վատ խաղաղությունը լավ կռվից գերադասելի է»,- ասել է Ջաբարովը:
«Ռուսաստանը կարող է ճանաչել այս ընտրությունները մեղմ ձևով»,- Ռուսաստանի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրին է մեջբերում թերթը: