Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետական գույքի կառավարման իրավապայմանագրային դաշտը պարտավորությունների կատարման երաշխավորն է

Economics

Վերջին տարիների  հետևողական աշխատանքը Պետական գույքի կառավարման վարչությունում ստեղծել է արդյունավետության ու կանխատեսելիության բարձր մակարդակ,  ինչը թույլ է տալիս պետական գույքն ավելի պաշտպանված դարձնել, կառավարումն՝ ավելի ճկուն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից:

Իրավիճակը դիտարկենք՝ վարչության իրավաբանական ծառայության վերջին տարիների գործունեության արդյունքով. ի դեպ, հենց այս ստորաբաժանումից է  կառույցի բարեփոխումները սկսել  ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը, խիստ հսկողության տակ առնելով իրավապայմանագրային դաշտի արդիականացման ու հստակեցման աշխատանքները:

2011 թվականի դրությամբ իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնում 300-ից ավելի խնդրահարույց գործ է եղել: Ուսումնասիրությունների արդյունքում շատ կարճ ժամկետում առանձնացվել են երևույթի և դրա բացասական հետևանքների առաջացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Ակնհայտ էր, որ առաջնային խնդիրը իրավական դաշտի կարգավորումը պետք է լիներ:

Վարչության մասնագետների կողմից վերջին տարիներին լուրջ աշխատանք է կատարվել կնքվող պայմանագրերի որակի կատարելագործման, ինչպես նաև պայմանագրերի հիմքով իրականացվող պատշաճ վերահսկողության ապահովման և հնարավոր խախտումների դեպքում՝ պատշաճ դատավարական պաշտպանության ուղղությամբ: 

Ձեռնարկված քայլերի, կատարված աշխատանքների ու բարեփոխումների արդյունքում ներկայումս Վարչության կողմից կնքվող պայմանագրերը լիարժեք համապատասխանեցված են գործող օրենսդրության պահանջներին, հստակեցված են պայմանագրային կողմերի իրավունքները և պարտականությունները, սահմանված են յուրաքանչյուր չկատարած պարտավորության համար պատասխանատվության համապատասխան միջոցներ, ամրագրված է երաշխիքային և երաշխավորության ինստիտուտը, մասնավորապես՝ գրավի ինստիտուտը, իրականացվում է պատշաճ վարչարարություն: 

2013-2015 թվականների հարուցված հայցերի ու բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 122 180 406 ՀՀ դրամ գումար:

Իսկ արդեն 2016 թվականին հարուցված հայցերի ու բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել  19 289 165 ՀՀ դրամ, որից մասնավորեցման գործերով՝   15 907 504, վարձակալական գործերով՝  3 381 661ՀՀ դրամ գումար:

Ստորաբաժանման վարույթում գտնվող  գործերի քանակը  տարվա  ընթացքում 114 էր, որից 81 գործ՝ գումարային, 33-ը՝ այլ պահանջներով: ՀՀ քաղաքացիական և վարչական դատարանների տարբեր ատյաններում 54 գործով դատական գործընթացներ են իրականացվում. վարչությունը հանդես է գալիս ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմ:

Վարչության օգտին բավարարված հայցերով 41 գործ  հարկադիր կատարման փուլում է:

Վարչությունը սնանկության 19 գործով հանդես է գալիս որպես պարտատեր:

 Պետական բյուջեի նկատմամբ տարիների ընթացքում  կուտակված պարտքերով խնդրահարույց գործերի  գերակշիռ մասը գոյացել է մինչև 2011 թվականը հարուցված հայցերով: Դրանք այսօր գտնվում են ինչպես սնանկության, այնպես էլ ԴԱՀԿ վարույթում, հետախուզման հիմքով կատարողական վարույթներն ավարտվել են: Վարչությունը պարբերաբար տեղեկատվություն է պահանջում համապատասխան մարմիններից և պատշաճ հսկողություն իրականացնում:

Վարչության կողմից հարուցված հայցերը, շնորհիվ հետևողական աշխատանքի և իրավապայմանագրային ոլորտում վերջին տարիներին իրականացված լուրջ բարեփոխումների, հիմնականում բավարարվում են և օրինական ուժի մեջ մտնում:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine