Ընկույզի պատիճը՝ մի շարք առողջական խնդիրների դեմ
LifestyleShabat.am-ը գրում է.
Ընկույզի պատիճը պարունակում է մի շարք օգտակար տարրեր, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին և սնուցում են արյունը: Պատիճն օգնում է մաքրել արյունատար անոթները՝ կանխարգելելով թրոմբոզի առաջացումը: Սակայն, բացի դրանից, ընկույզի պատիճն օգտակար է նաև այլ առողջական խնդիրների դեպքում:
Հիպերտոնիա
Հիպերտոնիայի դեպքում ընկույզի պատիճը կարող է հրաշալի պրոֆիլակտիկ միջոց լինել: Իսկ նման թուրմ պատրաստելը բացարձակ դժվար չէ: 15 ընկույզների պատիճը լավ լվացեք և չորացրեք: Ապակե կամ էմալապատ տարայի մեջ լցրեք պատիճներն ու վրան մեկ շիշ օղի լցրեք, ամանի կափարիչը ծածկեք և դրեք չոր և տաք վայրում: Թողեք պատիճը թրմվի 2 շաբաթ, և թուրմը պատրաստ է: Այս թուրմը հարուստ է կումարինով, որը, լցվելով արյուն, կարող է ներծծել և դուրս բերել թրոմբները: Այս թուրմը կարող է օգտագործվել բրոնխների բուժման մեջ:
Ընկույզի պատիճը՝ անքնության դեմ
Ընկույզի պատիճի օգտակար հատկանիշները հայտնի են մի շարք հնագույն ազգերի: Օրինակ՝ կալմիկյան բժշկությունն օգտագործում է ընկույզի պատիճը՝ անքնության, գլխապտույտի դեմ բուժիչ դեղամիջոցներ պատրաստելու համար: Այդ դեղամիջոցը ստանալու համար կալմիկներն ընկույզի պատիճը եփում են կաթում:
Շարունակությունը` այստեղ: