Կոնտե. Կոստան մնում է Չելսիում
SportԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հասկացրել է, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստայի հետ ստեղծված կոնֆլիկտը հարթվել է:
«Կարծում եմ՝ Կոստան ցանկանում է այստեղ մնալ: Նա երջանիկ է «Չելսիում»: Ես խնդիրներ չեմ տեսնում:
«Լեսթեր Սիթիի» հետ խաղից հետո ես նրան ճշմարտությունն եմ ասել: Կարևորն այն է, որ նա արդեն մարզվում է թիմի հետ, վնասվածքն անցյալում է մնացել և Կոստան կարող է օգնել թիմին «Հալ Սիթիի» դեմ խաղում», - Կոնտեի խոսքն է փոխանցել «Sky Sports»-ը: