Ռունի. Չէի կարող պատկերացնել, որ կդառնամ ՄՅՈւ-ի պատմության լավագույն ռմբարկուն
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում կայացած «Սթոք Սիթիի» հետ խաղի ընթացքում խփած գոլի շնորհիվ դարձավ «կարմիր սատանաների» պատմության լավագույն ռմբարկուն:
Խաղից հետո 31-ամյա անգլիացին կիսվել է իր տպավորություններով:
«Սա ինձ համար շատ կարևոր իրադարձություն էր: Անչափ հպարտ եմ: Երբ տեղափոխվում էի «Մանչեսթեր Յունայթեդ», չէի կարող մտածել, որ կդառնամ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն»,- Ռունիի խոսքն է մեջբերում BBC-ն: