Գիտնականները կանխորոշել են սեռական բռնության պոտենցիալ զոհերին
Պատանի հասակն ու ալկոհոլի օգտագործումը մարդկանց սեռական բռնության դրդող երկու գլխավոր գործոններն են, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով International Journal of Obstetrics and Gynaecology պարբերականում հրապարակված դանիացի գիտնականների անցկացված հետազոտությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գիտնականները վերլուծության են ենթարկել սեռական բռնության զոհերի օգնության կենտրոնի տվյալների բազան: Տեղեկություններն ընդգրկել են 2001թ մարտից մինչեւ 2010թ. դեկտեմբեր ընկած սեռական բռնության փորձերը կամ հենց այդ գործողությունների ակտերը: Ընդհանուր առմամբ, ներկայացված են 2541 կանանց մասին տվյալներ:
Գիտնականները պարզաբանել են, որ հիմնականում սեռական բռնության են ենթարկվել 15-ից 24 տարեկան կանայք: Տուժածների 75% -ը հանցագործին հանդիպել են նախքան միջադեպը, մոտ կեսը պատմել է, որ իրենց նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձը նախկին կամ ներկայիս զուգընկերն է, ընտանիքի անդամը, կամ ավելի վաղ ընկեր համարվող ինչ-որ մեկը:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ 40%-ից ավելին սեռական բռնության ակտից առաջ օգտագործել են ալկոհոլ: Այդ կանայք առավել հաճախ բռնության են ենթարկվել անհայտ անձանց կամ միջադեպից մի քանի օր առաջ հանդիպած մարդկանց կողմից: