Պոպովիչ. Չի կարելի հավատալ Թրամփի ոչ մի խոսքին
SportԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո» ակումբի գլխավոր մարզիչ Գրեգո Պոպովիչը մեկնաբանել է ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ անցկացվող բողոքի ցույցերը:
«Նրանց ասելիքը պարզ է: Մեր նախագահը պաշտոնին է անցել պատմության ամենացածր վարկանիշով: Շատերը, հաշվի առնելով այն, որ Հիլարին հաղթել է ուղիղ ընտրություններում, չեն հասկանում նրա գործողությունները: Ցանկանում եմ, որ նա իսկականից միավորող ինչ-որ բան անելու խոհեմություն ունենա, ոչ թե խոստանա դա:
Թրամփը կարող էր խոսել այն խմբերի հետ, որոնց վիրավորել է առաջնային ընտրությունների ժամանակ, և համոզի նրանց: Սակայն այս պահին չի կարելի հավատալ ոչ մի խոսքին, որը նա ասում է»,- Պոպովիչի խոսքը մեջբերում է «The Score»-ը: