Հրայր Մկոյանը և Անդրանիկ Թեյմուրյանը դարձան թիմակիցներ
SportԻրանի հավաքականի ավագ Անդրանիկ Թեյմուրյանը համալրել է «Էսթեղլալի» կազմը,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է վեց ամսով: Նրա նախկին ակումբն էր «Մաշին Սազին»:
Հիշեցնենք, որ «Էսթեղլալում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: