Պարտությունից հետո ես միշտ էլ լավ եմ խաղում. Լևոն Արոնյան
SportՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է Անիշ Գիրիի դեմ տոնած հաղթանակի մասին:
«Խաղին նախապատրաստվելիս չէի էլ կարծում, որ սևերը նման վատ դիրք կստանան: Ինձ համար Անիշի խաղը անտրամաբանական էր: Պարտությունից հետո ես միշտ էլ լավ եմ խաղում: Սկսում եմ ինքնաքնադատությամբ զբաղվել և լիահույս եմ, որ Կարյակինի հետ պարտիան ինձ սթափեցրեց»,- հաղորդմամբ` ասել է Արոնյանը:
Տատա Սթիլ մրցաշարի 8-րդ տուրից հետո Արոնյանը 4,5 միավորով 5-րդ տեղում է: Առաջատարը 5,5 միավորով Ուեսլի Սոն է: