Դոլարը, եվրոն, ֆունտը, ռուբլին դրամի նկատմամբ արժևորվել են
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 23-ին կազմել է 486,33 դրամ: Այն հունվարի 22-ի համեմատ արժևորվել է 0.12 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521,78 դրամ՝ արժևորվելով 4,16 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 605,53 դրամ է՝ հունվարի 22-ի համեմատ այն արժևորվել է 8,03 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 23-ին կազմել է 8.19 դրամ` հունվարի 22-ի համեմատ այն արժևորվել է 0.04 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 264,09 դրամ, ոսկի՝ 18,771,64 դրամ, պլատին` 15.057,34 դրամ: