Yerevan, 12.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կրթական հաստատություններում տեղի ունեցած 6 մասսայական գնդակահարություն

5 самых масштабных массовых расстрелов учащихся 1. Քլիվլենդի տարրական դպրոց, Կալիֆորնիա 5 самых масштабных массовых расстрелов учащихся 1979 թ. հունվարի 29-ին Սան Դիեգո քաղաքի Քլիվլենդի տարրական դպրոցի 16-ամյա աշակերտուհի Բրենդա Սփենսերը, ով ծնողների հետ ապրում էր դպրոցի հանդիպակաց տանը, 36 անգամ կրակեց ցածր դասարանների աշակերտների վրա, ովքեր կանգնած էին դպրոցի դռների մոտ։ Նրան հաջողվեց վիրավորել 8 աշակերտի։ Խուճապ սկսվեց։ Դպրոցի մոտ գտնվող մեծահասակները փորձեցին փրկել երեխաներին՝ դպրոց մտցնելով նրան, որտեղ ապահով էր։ Բրենդան շարունակում էր կրակել, և արդյունքում երկու մեծահասակ մահացավ։ Բարեբախտաբար հաջողվեց փրկել բոլոր վիրավոր երեխաներին։ Նրանց բոլորին ժամանակին օգնություն ցույց տվեցին։ Ինչ վերաբերում է Բրենդային, նա փակվեց տանը, որտեղ այդ պահին միայնակ էր՝ չհաշված գարեջրի դատարկ տարան ու վիսկիի շիշը։ Որոշ ժամանակ անց նա հանձնվեց։ Երբ ոստիկանները նրան հարցրին, թե ինչու նման բան արեց, նա պատասխանեց, որ պարզապես չի սիրում երկուշաբթի օրերը և սկսել է կրակել սոսկ ձանձրույթն ինչ-որ կերպ պարպելու համար։ Պետք է նշել, որ Բրենդան դեռևս մանկուց էր հետաքրքրվել զենքով ու թմրանյութերի մասին պատմություններով։ Ընդ որում, նրա հայրը խրախուսում էր նրա տարերքը։ Նա անձամբ էր աղջկան կրակել սովորեցնում (իհարկե, ոչ մարդկանց վրա կրակել) իսկ մեկ ամիս առաջ իբրև ամանորյա անակնկալ Բրենդային օպտիկական նշանոցով հրացան նվիրեց։ Հենց այդ զենքն էլ Բրենդան օգտագործեց դպրոցի երեխաներին  կրակելու համար։ Կա մի տեսություն, ըստ որի աղջիկը հաճախ է հոր կողմից բռնության ենթարկվել և տարված է եղել թմրանյութերով, սակայն այս տեսությունն այդպես էլ չհաստատվեց։ Ամեն դեպքում բժիշկները նրա արյան մեջ թմրանյութերի ու ալկոհոլի հետքեր չեն հայտնաբերել, ոչ էլ կապտուկներ են նկատել նրա մարմնի վրա։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Բրենդան դատվեց օրենքի ողջ խստությամբ։ Նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ցմահ բանտարկության վաղաժամկետ ազատման իրավունքով։ Նա արդեն 4 անգամ դիմել է վաղաժամկետ ազատում ստանալու համար, սակայն նրան 4 անգամն էլ մերժել են։ 2. Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ, Վիրջինիա 5 самых масштабных массовых расстрелов учащихся 2007 թ.-ի ապրիլի 16-ի առավոտյան Ամերիկայի Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում երկու ուսանող սպանվեցին։ Նույն համալսարանի ուսանող Սին Խի Չոն մտավ ուսանողական հանրակացարան ու սառնասրտորեն սպանեց մի երիտասարդ աղջկա ու տղայի, ում հետ անձամբ ծանոթ էր։ Մարդասպանը ապրում էր այս ուսանողների հետ միևնույն հարկում ու մի քանի անգամ շփվել էր նրանց հետ։ Դրանից հետո Չոն իր սենյակ մտավ, նամակ գրեց ու իր համակարգչից հանեց կոշտ սկավառակը։ Ավելի ուշ Չոին տեսնողներ են եղել ուսանողական հանրակացարանի մոտակայքում գտնվող արհեստական լճակի մոտ։ Նա այդ լճակը նետեց իր կոշտ սկավառակը և հեռախոսը, ապա վերցնելով մի քանի ատրճանակ, որսորդական դանակ ու փամփուշտներ՝ ուղևորվեց ինստիտուտի գլխավոր մասնաշենք, որտեղ դասերն արդեն սկսվել էին։  Նա ծրջեց մի քանի լսարաններով՝ ընթացքում կրակելով ուսանողներին ու դասախոսներին։ Ոստիկանությունն իհարկե արագ ժամանեց, սակայն ոստիկանները ներս մտնել չկարողացան. Չոն ականապատել էր դուռը և գրել վրան, որ դուռը բացել փորձելու դեպքում այն  կպայթի։ Ոստիկաններին առաջին կրակոցներից միայն 15 րոպե անց հաջողվեց ներխուժել շինություն, սակայն այդ ժամանակ կրակոցներ արդեն չէին լսվում։ Երբ ոստիկանությունը հանցագործին բռնելու նպատակով ներխուժեց ինստիտուտի շենք, հանցագործն արդեն մեռած էր։ 33 մարդ սպանելուց հետո Չոն կրակեց իր քունքին ու ինքնասպան եղավ։ Կրակոցից Չուի դեմքն աղավաղվել էր, այնպես որ նախկին ուսանողին միանգամից ճանաչել հնարավոր չեղավ։ Պատահարի ժամանակ Չոն 23 տարեկան էր։ Պարզ չէ, թե ինչն էր մղել նրան այս սոսկալի հանցագործության։ Կոշտ սկավառակը ոչնչացվել էր, և ոչ մի նամակ էլ չգտնվեց, որը կարող էր հուշել հանցագործության շարժառիթների մասին։ 3. Սենդի Հուքի տարրական դպրոց, Կոնեկտիկուտ 5 самых масштабных массовых расстрелов учащихся Նյութաունը խաղաղ քաղաք է։ Դաժան հանցագործություններ այստեղ շատ հազվադեպ են կատարվում, սակայն հենց այստեղ է տեղի ունեցել Ամերիկայի պատմության ամենադաժան հանցագործություններից մեկը։ 2012 թ.-ի դեկտեմբերի 14-ին քսանամյա կոնեկտիկուտցի Ադամ Փիթեր Լանզան ահաբեկչական հարձակում գործեց Նյութաունի Սենդի Հուքի տարրական դպրոցի վրա: Հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող այս երիտասարարդը` զինված կիսաավտոմատ ատրճանակով, ներխուժեց դպրոց և մոտ հինգ րոպեի ընթացքում 154 կրակոց արձակեց: Սկզբում հանցագործը կրակեց դպրոցի ապակե դռներին, որպեսզի կարողնա ներս գնալ։ Կրակոցների ձայներից սրահերից մեկից դուրս վազեցին դպրոցի տնօրեն Դոն Հոկսպրանգը և մի ուսուցչուհի։ Նրանք փորձեցին  կանգնեցնել Լանզային, սակայն Լանզան նրանց գնդակահարեց։ Դրանից հետո հանցագործը մտավ դասարաններից մեկը, որտեղ ուսուցչուհին դաս էր վարում։ Նա սպանեց թե՛ ուսուցչուհուն, թե՛ դասասենյակի բոլոր երեխաներն։ Միայն մի աղջկա հաջողվեց ողջ մնակ. նա մեռած էր ձևացել և անշարժ մնացել այնքան ժամանակ, մինչև որ Լանզան հեռացավ սենյակից։ Հետո Լանզան մի քանի այլ դասարաններ մտավ, որտեղ սպանեց ևս մի քանի աշակերտների ու ուսուցիչների։ Արդյունքում 20 աշակերտ և վեց մեծահասակ սպանվեցին: Իմանալով, որ ոստիկաններ են ժամանել, նա կրակեց սեփական գլխին։ Նույն օրը ավելի ուշ ոստիկանները բացահայտեցին, որ նախքան դպրոցի վրա ահաբեկչական հարձակում գործելը Լազան Նյութաունի իրենց բնակարանում սպանել էր իր մորը՝ 4 անգամ կրակելով նրա գլխին «Marlin 22» հրացանից: Ահաբեկչության շարժառիթների մասին այդպես էլ ոչինչ չիմացվեց։ 4. Ալբերտվիլ-Ռեալշուլե ուսումնարան, Գերմանիա 5 самых масштабных массовых расстрелов учащихся 2009 թ. մարտի 11-ին Գերմանիայի Վինենդեն քաղաքի բնակիչ Թիմ Կրետչմերը սև հագուստ հագավ, հոր սենյակից թռցրեց ատրճանակը ու ուղևորվեց Ալբերտվիլ-Ռեալշուլե ուսումնարան։ Կրետչմերը վերջերս էր դպրոցն ավարտել։ Նա անարգել մուտք գործեց ուսումնական հաստատություն և ոչ մի կասկած չառաջացրեց։ Հանկարծ նա սկսեց կրակել ուսունական հաստատության միջանցքներում գտնվող մարդկանց վրա։ Նա մի քանի դասարան մտավ, որտեղ ևս անխնա կրակեց աշակերտների ու ուսուցիչների ուղղությամբ։ 7 մարդ վայրկենապես մահացան, ևս երկուսը ծանր վնասվածքներ ստանցան ու մահացան հիվանդանոցի ճանապարհին։ Կրետչմերը, լսելով ոստիկանական մեքենաները ազդանշանները, հեռացավ շենքից հետնամուտքով՝ ճանապարհին սպանելով ևս երեք մարդու։ Նա հասավ միջքաղաքային մայրուղուն, որտեղ պատանդ վերցրեց վարորդին։ Իր առևանգած մեքենայով Կրետչմերը հասավ հարևան քաղաք Վենդլիգեն։ Այստեղ նա ներխուժեց ավտոսրահներից մեկը և սպանեց ևս երկու մարդու՝ խանութի աշխատակցին ու գնորդին։  Հենց այստեղ էլ ոստիկանությունը գտավ հանցագործին։ Կրետչերը ոստիկանների հետ փոխհրաձգության մեջ մտան։ Փոխհրաձգության արդյունքում երկու ոստիկան մահացան, իսկ դեռահաս Կրետչմերը վնասվածքներ  ստացավ որովայնի ու ոտքի հատվածում։ Իմանալով, որ իր պարկուճները շուտով կավարտվեն, նա ինքնասպանություն գործեց։  Այս ողբերգության ընթացքում 16 մարդ մահացան և ևս 11-ը ծանր վիրավորվեցին։ Ականատեսները նշում են, որ Թիմն իրեն տարօրինակ էր պպահում։ Դպրոցում նա թաքնվում էր պատերի հետևում, ասես սպասելով պատասխան կրակոցների, իսկ ավտոսրահում խենթի պես կրակում էր, ասես չգիտակցելով այն վտանգը, որն իր համար ներկայացնում էր ոստիկանությունը։ Նրա ընկերները պատմում էին, որ Թիմը տարվել է համակարգչային խաղերով, մասնավորապեսէ «Postal», «Doom 3», «Fall-Flye», «GTA 4» և «Quake 4» խաղերով։ Նա կարող էր ժամերով նստած մնալ համակարգչի առջև՝ երբեմն անգամ մոռանալով քնի ու ճաշի մասին։ Բացի այդ, ողբերգության նախօրեին նրա սիրած աղջիկը հրաժարվել էր հանդիպել նրա հետ։ Պատահարից մեկ օր առաջ Թիմն իր ընկերոջը նամակ էր գրել, որում նշում էր, որ հոգնել այս սարսափելի կյանքից։ Նամակում նա նաև խոստանում էր, որ իր մասին դեռ կլսեն, և որ ինքը «կտապակի» բոլորին։ Կան նաև չհաստատված տվյալներ այն մասին, որ Թիմը բուժվում էր հոգեբուժական հիվանդանոցում, սակայն նրա ծնողները հերքում են այս տեղեկատվությունը։ 5. Սփրինգֆիլդի դպրոց, Օրեգոն 5 самых масштабных массовых расстрелов учащихся 1998 թ. մայիսի 20-ին 15-ամյա Կիպ Քինքլը վերցրեց նախապես իր կողմից գնված հրացանը, գնաց  խոհանոց ու սպանեց իր հորը։ Երբ երեկոյան մայրը վերադարձավ աշխատանքից, նա մորն ասաց, որ սիրում է նրան ու երկու կրակոց արձակեց նրա ուղղությամբ։ Կինը տեղում մահացավ։ Կիպը թաքցրեց դիակները։ Մոր դիակը նա տարավ ավտոտնակ, իսկ հոր դիակը՝ լոգարան։ Դրանից հետո նա սենյակում փակվեց։ Դեռահասը չքնեց և ողջ գիշերվա ընթացքում բազում անգամներ լսեց միևնույն երգը։ Հաջորդ օրը Կիպը նստեց մոր ավտոմեքենան ու սլացավ Սփրինգլենդի դպրոց, որտեղից նրան հեռացրել էին պատահարից մեկ օր առաջ։ Կիպը զինված էր երկու ատրճանակով, հրացանով ու որսորդական դանակով։ Հայտնվելով ուսումնական հաստատությունում՝ Կիպը կրակեց երկու աշակերտի, որոնցից մեկը տեղում մահացավ, իսկ մյուսը ծանր վիրավորվեց։ Դրանից հետո Կիպը գնաց ճաշարան ու կրակ բացեց այնտեղ գտնվողների վրա։ Կրակահերթի արդյունքում մի պատանի մահացավ և 23 մարդ վնասվածքներ ստացան։ Ի տարբերություն այսպիսի ահաբեկիչների մեծ մասի՝ Կիպը չէր պատրաստվում սեփական ուժերով այն աշխարհ գնալ։ Ինքնասպանությունը հավնաբար նրա մտքով էլ չէր անցնում, քանի որ նա փորձեց փախչել հանցանքի վայրից, սակայն նրա փամփուշտները վերջացան։ Դա հնարավորություն տվեց աշակերտներին միամտացնել նրան ու պահել այնտեղ մինչև ոստիկանների ժամանումը։ Հայտնի է, որ Կիպը մի շարք հոգեբկան հխանգարումներով էր տառապում։ Տարրական դպրոցում տղայի մոտ դիսլեքսիա էր ախտորոշվել, իսկ պատանեկան տարիքում նրա մոտ նկատվեց կլինիկական դեպրեսիա։ Պատանեկան տարիքում Կիպը մի քանի մանր գողություն կատարեց սուպերմարկետներից, իսկ ավելի ուշ իր համար ատրճանակ գնեց, սակայն ոստիկաններն առգրավեցին ատճանակը։ Հենց այդ ատրճանակն էլ տղային դպրոցից հեռացնելու պատճառ դարձավ։ Ատրճանակը գտել էին Կիպի դպրոցական պահարանում։ Երբ տղային դպրոցից հեռացրին, նրա հայրը սպառնաց գիշերօթիկ ուղարկել նրան։ Ամենայն հավանականությամբ, այդ հոգեկան շեղումները, ընտանիքից հեռու գտնվելու վախը և կյանքի այլ ձախորդություններն են հանցագործության մղել տղային։ Դատարանում Կիպն իրեն մեղավոր ճանաչեց ու 111 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Ներկայումս նա կրում է իր պատիժը խիստ ռեժիմի բանտերից մեկում։ 6. Բեսլանի թիվ 1 դպրոց  10 տարի առաջ սեպտեմբերի 1-ին Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոցում Գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառում էր անցկացվում։ Միջոցառմանն  մասնակցում էին 895 աշակերտ, 59 ուսուցիչ ու դպրոցի աշխատակից, ինչպես նաև աշակերտների բազմաթիվ ծնողներ, քույրեր ու եղբայրներ:Միջոցառման սկզբից րոպեներ անց դպրոցի շենքին մոտեցան զինված ահաբեկիչներ, ովքեր անկանոն կրակ բացեցին ու դպրոցի շենքում պատանդ վերցրին մոտ 1100 մարդու: Ահաբեկիչները զինված էին ինքնաձիգերով, նռնականետերով և գնդացիրներով:  Դպրոցը գրավելուց հետո ահաբեկիչները կոշտ հայտարարությամբ  հանդես եկան.
Եթե սպանեն մեզանից մեկին՝ մենք կսպանենք 50 մարդու: Վիրավորեն մեզանից մեկին՝ կսպանենք 20-ին: Եթե մեզանից 5-ին սպանեն, մենք այստեղ ամեն բան կպայթեցնենք: Եթե փորձեն անջատել կապն ու լույսը՝ մենք կսպանենք 10 մարդու:
16:00-16.30 հատվածում դպրոցի տարածքում հնչեց առաջին պայթյունը, որին հաջորդեցին կրակոցները: 19:00-ի սահամաններում ահաբեկիչները կապի մեջ մտան բջջային հեռախոսներով: Նրանք թույլ տվեցին պատանդների համար ջուր և սնունդ փոխանցել: Հաջորդ օրը ահաբեկիչներին առաջարկվեց ներսում գտնվող երեխաներին փոխանակել մեծահասակներով, սակայն նրանք հրաժարվեցին: Սեպտեմբերի 2-ին դպրոց կարողացավ մտնել Ինգուշեթիայի նախկին նախագահ Ռուսլան Արուշևը: Նա պայմանավորվեց ահաբեկիչների հետ, որպեսզի դպրոցից բաց թողնեն 24 կնոջ, ովքեր մանկահասակ երեխաների հետ էին ներսում: Այդ ընթացքում շատերը մահացան ջրի ու սննդի բացակայության պատճառով: Մարդիկ ստիպված էին սնվել դպրոց բերած ծաղկեփնջերով ու խմել սեփական մեզը: Սեպտեմբերի 3-ին դպրոցի տարածքում երկու հզոր պայթյուն տեղի ունեցավ: Դրանցից հետո պատանդները սկսեցին դուրս վազել շենքի տարածքից, իսկ ահաբեկիչները կրակ բացեցին նրանց վրա՝ սպանելով 29 մարդու: Նույն օրը հատուկ հաջողվեց պատանդներին ազատագրել։ Դպրոցի բոլոր ահաբեկիչները, բացի մեկից, սպանվեցին, սակայն նրանք արդեն հասցրել էին բավականին շատ մարդ սպանել։ Տեղի ունեցածի հետևանքով սպանվեց 334 մարդ: Մեծամասնությունը՝ երեխաներ, 186-ը՝ 1-17 տարեկան: Հիվանդանոց տեղափոխվեց ավելի քանի 700 մարդ, որոնցից կեսից ավելին կրկին երեխաներ էին:
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri