Ջրահեղձումներով պայմանավորված դեպքերի թիվն անցյալ տարի ավելացել է
SocietyՀայաստանի Հանրապետությունում 2016 թվականին ջրահեղձումներով պայմանավորված 22 դեպք է արձանագրվել, ինչի հետևանքով զոհվել է 21 մարդ: Լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ 2015 թ վականի համեմատ 9-ով աճել է ջրահեղձման հետևանքով զոհերի թիվը: «Ջրահեղձման հետևանքով զոհերը հիմնականում եղել են չվերահսկվող տարածքներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:
Խանգելդյանի խոսքով` հանրապետությունում արձանագրված ջրահեղձման 22 դեպքից 5-ը գրանցվել են գետերում, 4-ը՝ ջրամբարներում, 7-ը՝ լճերում, 3-ը՝ ջրանցքներում եւ 3-ը՝ ջրային ավազաններում:
Անդրադառնալով Սեւանում այս առումով տիրող իրավիճակին՝ բանախոսը նշեց, որ նույն ժամանակամիջոցում լճում ջրահեղձման զոհ է դարձել 4 մարդ: