Պավլովի շրջանում ավտոպատահարից տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկը վաղը կվիրահատվի
SocietyՌուսաստանի Դաշնության Պավլովի շրջանում ավտոպատահարից տուժած Հայաստանի քաղաքացիներից 1992 թվականին տուժած Գեւորիկ Դալլաքյանին հունվարի 25-ին կվիրահատեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը տեղեկացրեց, որ վերջինիս մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժով։
Պավլովի շրջանի հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով՝ հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։ 5 ՀՀ քաղաքացի շարունակում են բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում։